կարևոր
1491 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 15:06

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 4 մարդ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 4 մարդ

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս է գրվել բուժհաստատությունից։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում: Արցախի առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 8 վարակակիր, որոնցից 4-ն արդեն ապաքինվել են:

Արցախում այս պահին մեկուսացված է 19 քաղաքացի, թեստավորվել է 195 մարդ։

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։