16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ոգեկոչման կարգից հետո օրվա խորհրդի մասին խոսել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո էլ արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։