կարևոր
1709 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 14:37

Տեսավ Ուրֆան եւ հայացավ...դանիացի մեծ հայասեր Քարէն Եփփէ

Դանիացի մեծ հայասեր Քարէն Եփփէն Աստծուց պարգեւած կյանքն ապրեց հայության ցավերը դարմանելով, ապրեց հրեշտակի նման ու կիսեց մեր դարդ ու ցավը, մեր վախն ու պայքարը: Տագնապեց մեր հող ու ջրի կորստի, ցեղասպանված յուրաքանչյուր հայի համար: Տեսավ Ուրֆան եւ հայացավ...

Սիրիայում սիրտ առավ ու նոր կյանքի հույսը նոր թեւեր պարգեւեց նրան: Մահացավ Փարիզում 57 տարեկան հասակում, ճիշտ այն թվականին, երբ Կոմիտաս վարդապետը հոգին ավանդեց նույն քաղաքի մեջ: Սրբուհու անունը փորագրված է երեք քարի վրա։ Մեկը տապանաքար է Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական գերեզմանոցում։ Երկրորդը տեղի ազգային ճեմարանի անվանագիրն է։ Երրորդը մասնատուփ է Ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշատակի պատում նրա շիրմաթմբից մի բուռ հող է հանգրվանում Հիշատակի պատի մասնատուփում։