Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, երիտասարդ դաշնակցականներ: Նրանք ծաղկեպսակ են դրել Կոմիտասի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրանք վերահաստատել են իրենց դիրքորոշումը. պատմության ցավալի էջի մասին հիշելը բավական չէ, անհրաժեշտ է նաեւ պահանջել դատապարտում եւ հատուցում