կարևոր
1426 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 14:02

Բորիս Ջոնսոնը մտադիր է աշխատանքի վերադառնալ ապրիլի 27-ին

Բորիս Ջոնսոնը մտադիր է աշխատանքի վերադառնալ ապրիլի 27-ին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, պատրաստվում է վերադառնալ աշխատանքի ապրիլի 27-ին:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Daily Telegraph»-ին: Լրատվամիջոցների տվյալներով, Ջոնսոնն իր օգնականներին հանձնարարել է կազմակերպել առանձին հանդիպումներ նախարարների հետ հաջորդ շաբաթվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն աստիճանաբար մտնում է աշխատանքային ռիթմի մեջ: Նա գրեթե ամեն օր շփվում է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի, իր խորհրդականների հետ: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ջոնսոնն արդեն կանցկացնի կառավարության նիստերը:

Ապրիլի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետը դուրս էր գրվել լոնդոնյան հիվանդանոցից, որտեղ անցկացրել էր մեկ շաբաթ: Նա մի քանի օր եղել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ուղևորվել էր քաղաքից դուրս գտնվող իր նստավայր՝ վերականգնվելու համար: