կարևոր
1664 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 13:56

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին. Արմեն Աշոտյան

‪Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։

ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։

Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։

Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը եւ արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից»։

2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել համապատասխան բանաձեւ...»