կարևոր
1664 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-24 13:44

Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին նվիրված գրառում է կատարել  

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:

«Այս ապրիլ 24-ին մենք մնում են տանը, սակայն միավորվում ենք ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք նրանց հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չեն մոռանա»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: