կարևոր
557 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-24 13:39

Վերքը կբուժվի, երբ Թուրքիան համակերպվի իր մութ անցյալի հետ. Չարլզ Թանոք

Վերքը կբուժվի, երբ Թուրքիան համակերպվի իր մութ անցյալի հետ. Չարլզ Թանոք

Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:  Թանոքը հիշատակելով  Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը նշել է, որ  չնայած ավելի քան մեկ դար է անցել, սակայն ժամանակը չի ջնջել ամբողջ աշխարհի հայ ժողովրդի զգացած անարդարության խորը զգացումը, Օսմանյան կայսրության իշխող երիտթուրքերի կողմից 105 տարի առաջ կատարված հրեշավոր հանցագործությունները շարունակում են մնալ վերք, որը չի բուժվի:

«Դա պետք է բուժվի միայն, երբ Թուրքիան համակերպվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր մութ անցյալի հետ»,-ասել է Չարլզ Թանոքը:

Նա նաև նշել է՝ Եվրոպական խորհրդարանի բրիտանացի անդամ լինելու իր 20 տարիների ընթացքում որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, ինչպես նաև մեկը, որ հիանում է Մեծ Բրիտանիայում հայկական սփյուռքի նվաճումներով, հուսով է և կոչ է անում Մեծ Բրիտանիայի և ԵՄ քաղաքական-հասարակական գործիչներին. «Շարունակել աջակցությունը 1915 թվականի հայերի կոտորածները, որոնք այսօր կարող են կոչվել ցեղասպանություն, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն ճանաչելու արժանի գործին»,- ասել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: