12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վիրտուալ երթին դեպի Ծիծեռնակաբերդ մասնակցելու համար այս պահին 1915 համարին ստացվել է 85 հազար 575 անուն, իսկ 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»,- գրել է վարչապետը։
Վիրտուալ երթը մեկնարկել է ապրիլի 23-ին ժամը 22.00-ին։ Դրան կարող են մասնակցել նաև օտարերկրացիները: