կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 12:43

«Հիշում եմ և պահանջում». ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությունը․ (ֆոտոշարք)

«Հիշում եմ և պահանջում». ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությունը․ (ֆոտոշարք)

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հանդես էր եկել «Հիշում եմ և պահանջում» խորագրով նախաձեռնությամբ:

Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության նախաձեռենությանը միացել են Նազենի Հովհաննիսյանը, Գագիկ Գինոսյանը, Արաբո Իսպիրյանը, Գարիկ Պապոյանը, Սարգիս Ստեփանյանը եւ ուրիշներ: Նրանք Ծիծեռնակաբերդի հուշամալիրում ջահը ձեռքներին լուսանկարներ են հրապարակել՝ կից գրառումներով:

Հանրությանը հայտնի դեմքերը լուսանկարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ամենամյա Ջահերով երթի խորհրդանիշ ջահերով։ Ջահը խորհրդանշում է պահանջատիրությունը և հանուն արդարության ծավալված պայքարը։