24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Ստեփանակերտում կառուցված «Զանգակատուն» հուշակոթողի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցել տարբեր գերատեսչությունների անդամներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արարողությունից հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությաբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է սուրբ նահատակների ոգեկոչման կարգ:
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Դիմում ենք ողջ աշխարհին, որ Տերը փրկի և ազատի աշխարհի բոլոր ցեղասպանություններից, և որպեսզի այլևս աշխարհի ոչ մի անկյունում չլինի ոճրագործություն և պատերազմ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր աշխարհում տարածված է Նոր կորոնավիրուսի համաճարակը, բայց մենք պարտավոր ենք մեր խոնարհումը բերել նրանց հիշատակին և հիշել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 2 մլն անմեղ զոհերին: Մենք պետք է ապրենք հավատով, հույսով և մնանք անսասան, պահանջատեր»: