17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի ենթակայանում առկա է էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ եւ գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցին կից կաթսայատանը (25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:06-ին: Ամբողջությամբ այրվել են մեկ բազմոց, երկու աթոռ եւ կենցաղային իրեր: