կարևոր
1556 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 09:52

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահի իր ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում:

«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:

Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:

Հիշում ենք և պահանջում»,- գրել է Ա. Հարությունյանը: