![]() |
Նաճարյան Գալուստ, ծնվել է 1856թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), բժիշկ, աշխատել է Մարաշի գերմանական հիվանդանոցում, ավարտել է Այնթապի Ամերիկյան բժշկական վարժարանը, Բեյրութի Ամերիկյան համալսարանը, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մարգարիտ Նալբանդյան, Մուշի ցերեկային դպրոցի դասարաններից մեկը ուսուցչուհի, (Արևմտյան Հայաստան), Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մումճյան Սարգիս Պողոսի, ծնվել է 1846թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մանիկյան Թորոս, ծնվել է 1862թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ: |