642 դիտում, 2020.04.24 15:52

Հայոց ցեղասպանության զոհերը․ Վարժապետյան Կոստան, Սահակյան Հարություն, Մոմճյան քահանա Տեր Սահակ, Ոսկերիչյան Սողոմոն, Տեր Ներսես քահանա

Հայոց ցեղասպանության զոհերը․ Վարժապետյան Կոստան, Սահակյան Հարություն, Մոմճյան քահանա Տեր Սահակ, Ոսկերիչյան Սողոմոն, Տեր Ներսես քահանա
Վարժապետյան Կոստան, ծնվել է 1860 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Մեջլիս Իտարեի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ:
 
Սահակյան Հարություն, ծնվել է 1870-ական թթ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, դատավոր, Հայոց ցեղասպանության զոհ:
 
Մոմճյան քահանա Տեր Սահակ, ծնվել է 1868թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, քաղաքական-հասարակական գործիչ, որպես քահանա պաշտոնավարել է Քիլիսի Ս. Հովաննես եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհ:
 
Ոսկերիչյան Սողոմոն, ծնվել է 1868թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, եղել է տնօրեն Ս. Ստեփանոսի որբանոց-կրթարանում, Հայոց ցեղասպանության զոհ:
 
Շահինյան Տեր Ներսես քահանա, ծնվել է 1860թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցիչ և լուսարար Մարաշի Ս. Քառասուն մանկանց եկեղեցում, 1909-10թթ. եղել է Առաջնորդարանի քարտուղար և խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ: