![]() |
Վարժապետյան Կոստան, ծնվել է 1860 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Մեջլիս Իտարեի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Սահակյան Հարություն, ծնվել է 1870-ական թթ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, դատավոր, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մոմճյան քահանա Տեր Սահակ, ծնվել է 1868թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, քաղաքական-հասարակական գործիչ, որպես քահանա պաշտոնավարել է Քիլիսի Ս. Հովաննես եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Ոսկերիչյան Սողոմոն, ծնվել է 1868թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, եղել է տնօրեն Ս. Ստեփանոսի որբանոց-կրթարանում, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Շահինյան Տեր Ներսես քահանա, ծնվել է 1860թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցիչ և լուսարար Մարաշի Ս. Քառասուն մանկանց եկեղեցում, 1909-10թթ. եղել է Առաջնորդարանի քարտուղար և խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ: |