![]() |
Քեշիշյան Վարդան Խաչենի, ծնվել է 1883թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), դեղագործ, սպանվել է 1920թ.: |
![]() |
Քեպապճյան Վահե, ծնվել է Երզնկա քաղաքում (Արևմտյան Հայաստան), Երզնկայի զինվորական դպրոցի սան, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Քեշիշյան Հմայակ Խաչենի, ծնվել է 1887թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), բժիշկ, Օսմանյան IV զորաբանակի հարյուրապետ, գնդակահարվել է 1915թ.: |
![]() |
Րուպյան Էլիշա Կարապետի, ծնվել է 1862 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), պրոֆեսոր, դասավանդել է Մարաշի աղջիկների քոլեջում, Ակադեմիայում, Կոնիայի Ճենանյան քոլեջում, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Տիշչեքենյան Հովսեփ, ծնվել է 1854թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, դատարանի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Վեհունի (Գարաճայան) Հովսեփ, ծնվել է 1882 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), 1907 թ. Տարսոնի քոլեջի շրջանավարտ, Հայոց ցեղասպանության զոհ: |