![]() |
Տեր-Ստեփանյան Արտաշես, ծնվել է 1882թ. Գըրգաղաճ գյուղում (Օսմանյան կայսրության Իզմիրի նահանգ), մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, Դենիզլիի, Էոտեմիշի և Կարատաշի վարժարանների տեսուչ, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Վռամյան Արշակ (Դերձակյան Օննիկ), ծնվել է 1871թ. Կոսկո թաղամասում` Կ.Պոլիս, հասրակական-քաղաքական գործիչ, 1908թ.-ից Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Վանից, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), ծնվել է 1885թ. Սիլիվրի գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Կ.Պոլիս քաղաքի արվարձան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մաղազաճյան Օննիկ, ծնվել է 1878թ. Կ.Պոլիս քաղաքում, տպագրիչ, Գումգափուի «Առաջադիմասեր ընկերության» ատենապետ, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Հյորմուզ Գևորգ, ծնվել է 1868թ. Կ.Պոլիս քաղաքում, Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Պեյազյան Էտուառ, ծնվել է 1873թ. Կ.Պոլիս քաղաքում, դեղագործ, Պրուսայի շերմաբուծական վարժարանի փոխտնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ, «Աշխատանքի տան» գանձապետ, Հայոց ցեղասպանության զոհ: |