կարևոր
2208 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-24 13:10

Հայոց ցեղասպանության զոհերը․Սարգիս Սուին, Հովհաննես Քլչյան, Թոփչյան Ղևոնդ, Փափազյան Մարտիրոս, Զեննեյան Պողոս, Տեր Հեքիմյան Ռուբեն

Հայոց ցեղասպանության զոհերը․Սարգիս Սուին, Հովհաննես Քլչյան, Թոփչյան Ղևոնդ, Փափազյան Մարտիրոս, Զեննեյան Պողոս, Տեր Հեքիմյան Ռուբեն
Սարգիս Սուինը (Սուինգուիջյան) ծնվել է 1870թ. օգոստոսի 15-ին Բեշիքթաշում: 1892-96թթ Ծովային նախարարության թարգմանչական բաժնի և Հանրային Պարտուց Վարչության պաշտոնյա է եղել: Հայոց ցեղասպանության զոհ:
 
Հովհաննես Քլչյան- 37 տարեկան: Հրատարակել է մի շարք կարևոր դասագրքեր: Հնչակյան գործիչ ու նահատակ Հայկազն Պարույրի (Գրիգոր) եղբայրն է: Հովհաննես Քլչյանը նույնպես հնչական կուսակցության անդամ է: Հայոց ցեղասպանության զոհ:
 
Թոփչյան Ղևոնդ Հովհաննեսի, ծնվել է 1890-ին Կարմիր գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1910թ.-ից ծառայել է Օսմանյան բանակում: Հայոց ցեղասպանության զոհ:
 
Փափազյան Մարտիրոս ծնվել է 1882-ին Բազաբոն գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թթ ավարտել է Ներսեսյան վարժարանը, ուսուցիչ, 1915թ.մայիսին ձերբակալվել է: Հունիսի 11-ին սպանվել է Արածանի գետի ափին: Հայոց ցեղասպանության զոհ:
 
Զեննեյան Պողոս ծնվել է 1886թ. Երից Ագարակ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1910թ. ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, 1911-1912թթ. Չմշկածագ քաղաքում վարժարանի տնօրեն է եղել: Հայոց ցեղասպանության զոհ:
 
Տեր Հեքիմյան Ռուբեն ծնվել է Սիսնա գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), մանկավարժ, 1907թ. Ս. Աստվածածին եկեկեցում ձեռնադրվել է քահանա: Հայոց ցեղասպանության զոհ: