Հայոց ցեղասպանության զոհերը․ Սմբատ Եպիսկոպոս Սաադեթյան, Լեվոն Ասլանեան, Լևոն Աղաբաբյան, Սերովբե Նորատունկյան
Սմբատ Եպիսկոպոս Սաադեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազարում: 1895-ին ձեռնադրվել է վադապետ: Հոգևոր ծառայության մեջ է եղել Գեյվեի հայկական գյուղերում (1896) և Պոլսի Բալաթ ու Գեդիկ փաշա թաղամասերի եկեղեցիներում (1897): Ձեռնադրվել է եպիսկոպոս 1910թ.: 1898-ից մինչև 1907թ. Շապին Գարահիսարի, այնուհետև մինչև 1915թ. Կարինի առաջնորդ: Հայոց ցեղասպանության զոհ:
Լեվոն Ասլանեանը ծնվել է Խարբերդում 1867 թվականին: 1905 թվականին ավարտել է Կ.Պոլիսի բշժկական վարժարանը: Նույն թվականին հաստատվել է Տրապիզոնում, որտեղ աշխատում էր քաղաքի առողջապահական ոլորտում: Հայոց ցեղասպանության զոհ:
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:
Սերովբե Նորատունկյան, ծնվել է 1884թ-ին Սղերդում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1903-1915թթ. եղել է թուրքերեն լեզվի ուսուցիչ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ: Հայոց ցեղասպանության զոհ: