![]() |
Պետրոս Պէննէ (Պետրոս Մանուկյան) ծնվել է 1881թ. Խարբերդի Հուսեյնիկ գյուղաքաղաքում: Ավարտել է Եփրատ քոլեջը: Այնուհետև Թլկատինցիի Կենտրոնական վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ: 1910թ. ավարտել է Բեյրութի Ամերիկայն համալսարանի բժշկության ֆակուլտետը: Հնչակյան գործիչ: 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան է բարձրացվել երիտթուրքերի կողմից: |
![]() |
Երուխան (Երվանդ Սրմաքեշխանլյան)՝ մանկավարժ, թարգմանիչ: Ծնվել է 1870թ. Կ. Պոլսում: Սովորել է Ներսիսյան և Կեդրոնական վարժարաններում: <<Արևելք>> թերթի խմբագիր: 1910-13թթ. Ս. Խաչ ազգային վարժարանի տնօրեն: Եղել է Մեզիրեի Ազգային Կեդրոնական վարժարանի վերջին տնօրենը: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Գևորգ Ծայրագույն Վարդապետ Թուրյան, ծնվել է 1872թ. փետրվարի 13-ին Ռոդոսթոյում: Սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: 1906թ. Դորչեստրի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր: 1911-ին ձեռնադրվել է վադապետ: Դասավանդել է աստվածաբանություն և փիլիսփայություն Արմաշի դպրեվանքում: 1912-ից Տրապիզոնի առաջնորդարանի տեղապահ: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Եզնիկ Եպիսկ. Գալբաքչյան, ծնվել է Պոլսում 1860թ-ին: Սովորել է Գալաթասարայի վարժարանում: 1886-ին ձեռնադրվել է վադապետ, 1912-ին` եպիսկոպոս: Եղել է Բալուի առաջնորդը մինչև 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Խոսրով Եպիսկոպոս Բեհրիկյան, ծնվել է 1869-ին: Ձեռնադրվել է վարդապետ 1895թ.: Եղել է Կեսարիայի առաջնորդը մինչև 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ: |