![]() |
Արշակ Թութունջյան ծնվել է Երզնկայում 1878 թ.: Եզնիկյան ուսումնարանի շրջանավարտ է: Դասավանդել է Երզնկայում, Քեմախում և Կարինում: Երկար ժամանակ քարոզչություն է կատարել Խնուսում որպես բողոքական Պատվելի: 1903-ից թղթակցել է թուրքահայ թերթերին: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մինասյան Սարգիս (Արամ Աշոտ), ծնվել է 1873 թ.: Խմբագիր, բառարանագիր, հասրակական գործիչ: Ավարտել է Պարտիզակի Կենտրոնական վարժարանը: 1894-1903-ին սովորել է Ժնևում: Աշխատակցել է «Ազատամարտ» և «Դրօշակ» թերթերին: Եղել է Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի խմբագիր: 1909 թ-ից Կ. Պոլիսում զբաղվել է ուսուցչությամբ: Ազգային երեսփոխանական ժողովի անդամ էր: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Կարապետ Պարսամյանը ծնվել է Սեբաստիայում: Սահմանադրության հռչակումից հետո հիմնել է տպարան: Հրատարակել է «Հողդար» և «Կափիրա» թերթերը: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Սարգիս Բարսեղյան (Շամիլ) ծնվել է 1875-ին Գանաձակում: Մինչև 1891թ. սովորել է Գանձակի Ներսեսյան դպրոցում: Այնուհետև բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնել է Շվեյցարիա: Դաշնակցական: 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված առաջին Դաշնակ ղեկավարների խմբի մեջ է եղել: Աքսորվել է Այաշ: Սպանվել է Անկարայի մոտակայքում: |