կարևոր
1262 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 09:06

Հայոց ցեղասպանության զոհերը․ Սուրեն Գալեմյան, Դավիթ Շիրինյան, Անտոն Սերայտարյան, Աբրահամ Երևանյան, Ռաֆայել Տարագճյան

Հայոց ցեղասպանության զոհերը․ Սուրեն Գալեմյան, Դավիթ Շիրինյան, Անտոն Սերայտարյան, Աբրահամ Երևանյան, Ռաֆայել Տարագճյան
Սուրեն Գալեմյան, ծնվել է Արաբկիրի (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ) Քուշնա գյուղում: Սովորել է Պրուսայի շերամաբուծական վարժարանում, այնուհետև տեղափոխվել է Արմաշի դպրեվանք: 1909թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Եղել է քարոզիչ Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցում: 1910թ. Կենտրոնական վարժարանում դասավանդել է կրոնագիտություն: 1911-1915թթ. պաշտոնավարել է Բաղեշում: Նահատակվել է 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Դավիթ Շիրինյան, ծնվել է 1861 թ. սեբաստացիների ընտանիքում: Սովորել է Բեյրութի Ֆրանսիական համալսարանի դեղագործական բաժնում: Եվդոկիայում (Թոքատ) ունեցել է դեղատուն: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Անտոն Սերայտարյան, ծնվել է 1882 թ. Եվդոկիայում (Թոքատ): Սովորել է Հռոմի Լևոնյան վարժարանում: Ձեռնադրվել է վարդապետ 1905 թ.: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Աբրահամ Երևանյան, Չարսանճագ գավառից (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Հայոց ցեղասպանության զոհ:
Ռաֆայել Տարագճյան, ծնվել է 1891 թ. Բալու քաղաքում (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի նահանգ): 1914 թ. զորակոչվել է թուրքական բանակ, որոշ ժամանակ անց սպանվել: Ամուսնացած է եղել Ազնիվ Տեր Գուրգենյանի հետ, ունեցել է մեկ դուստր: Հայոց ցեղասպանության զոհ: