470 դիտում, 2020.04.24 08:27

Հայոց ցեղասպանության զոհերը․ Թորոսյան Գրիգոր, Քույր Հաջի Եղիսաբեթ Լաբաշլյան, Ավետիս Ջրասունյան, Մագսուտ Ըպրըգճյան, Զերոն Սինապյան

Հայոց ցեղասպանության զոհերը․  Թորոսյան Գրիգոր, Քույր Հաջի Եղիսաբեթ Լաբաշլյան, Ավետիս Ջրասունյան, Մագսուտ Ըպրըգճյան, Զերոն Սինապյան
Թորոսյան Գրիգոր (Կիկո) ծնվել է 1884թ. Ակն գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստան, Խարբերդ նահանգի Խարբերդ գավառ): Մանուկ հասակում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, եղել է խմբագիր,հրատարակիչ,երգիծաբան, հինգ տարի հրատարակել է «Կիկոյի Տարեցույցը»: 1915թ. ձերբակալվել է և սպանվել:
Քույր Հաջի Եղիսաբեթ Լաբաշլյան, ծնվել է Յարփուզում (Օսմանյան կայսրության Ադանայի նահանգ) 1863 թ.: «Սիրո եղբայրակցության» քարոզչուհի (այժմ` «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն»): Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Ավետիս Ջրասունյան, թոքատցի վաճառական, հարուստ կալվածատեր: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Մագսուտ Ըպրըգճյան, ծնվել է Մալաթիայում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Ուսում է ստացել Եվդոկիայում (Թոքատ): Սկսված պատերազմի պատճառով բարձրագույն կրթություն չի ստացել: 1915 թ. ձերբակալվել է և սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Զերոն Սինապյան, ստանոզցի սոֆի (կերպասեղենի) ներկարար: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ: