![]() |
Թորոսյան Գրիգոր (Կիկո) ծնվել է 1884թ. Ակն գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստան, Խարբերդ նահանգի Խարբերդ գավառ): Մանուկ հասակում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, եղել է խմբագիր,հրատարակիչ,երգիծաբան, հինգ տարի հրատարակել է «Կիկոյի Տարեցույցը»: 1915թ. ձերբակալվել է և սպանվել: |
![]() |
Քույր Հաջի Եղիսաբեթ Լաբաշլյան, ծնվել է Յարփուզում (Օսմանյան կայսրության Ադանայի նահանգ) 1863 թ.: «Սիրո եղբայրակցության» քարոզչուհի (այժմ` «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն»): Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Ավետիս Ջրասունյան, թոքատցի վաճառական, հարուստ կալվածատեր: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Մագսուտ Ըպրըգճյան, ծնվել է Մալաթիայում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Ուսում է ստացել Եվդոկիայում (Թոքատ): Սկսված պատերազմի պատճառով բարձրագույն կրթություն չի ստացել: 1915 թ. ձերբակալվել է և սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ: |
![]() |
Զերոն Սինապյան, ստանոզցի սոֆի (կերպասեղենի) ներկարար: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ: |