կարևոր
1957 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 08:03

Հայոց ցեղասպանության զոհերը․ Միքայել Ֆրենկյուլյան, Մուրադ Կյուրիկյան, Տիգրան Փոլատյան, Գրիգոր Մճրգյան

 Հայոց ցեղասպանության զոհերը․ Միքայել Ֆրենկյուլյան, Մուրադ Կյուրիկյան, Տիգրան Փոլատյան, Գրիգոր Մճրգյան
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Մուրադ Կյուրիկյան, Սեբաստիայի հայտնի հնչակյան գործիչներից: 1915 թ. ձերբակալվել է: 40 օր բանտում անասելի չարչարանքների է ենթարկվել և դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Տիգրան Փոլատյան, ծնվել է 1876 թ.: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Այնթապի Ներսեսյան, Ադենական վարժարաններում, ապա Սսում, Ուրֆայում, Տիգրանակերտում և այլուր: 1915 թ. տարագրվել է Դեր Զոր: Այնտեղի բանտում ենթարկվել է կտտանքների և սպանվել 1916 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Գրիգոր Մճրգյան, առևտրական, պետական գործիչ: Ծնվել է 1863 թ.: Թուրքերը նրան կոչել են Յավեր էֆենդի: Եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ատենապետ: Սպանվել է 1918 թ.: Հայոց ցեղասպանության զոհ: