կարևոր
1505 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 23:23

Աշտարակի ոստիկանները շրջիկ ծառայության ժամանակ գողություն են բացահայտել

Ապրիլի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շրջիկ ծառայության ժամանակ Սիսակյան փողոցում նկատել են մի մեքենա և ստուգման նպատակով մոտեցել։ Ոստիկաններին նկատելով՝ մեքենայում գտնվող անձը իջել ու դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանները հետապնդել են և Ներսես Աշտարակեցու հրապարակում բռնել փախուստի դիմածին։ Նա, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Ոստիկանությունում պարզվեց տղամարդու ինքնությունը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի 33-ամյա բնակիչ էր։

Բերման ենթարկվածը խոստովանեց, որ նույն օրը, ժամը 5-ի սահմաններում, գողացել է Աշտարակի բակերից մեկում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները։
Գողոնը հայտնաբերվել է։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։