կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-23 21:53

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից և գրառում կատարել։ Դեսպանը, մասնավորապես, գրել է․

«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է»։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։