կարևոր
1739 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 22:00

Մադրիդում մինչեւ նոյեմբեր չեղարկել են բոլոր տոները

Մադրիդում մինչեւ նոյեմբեր չեղարկել են բոլոր տոները

Մադրիդի քաղաքապետարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել բոլոր տոները, որոնք պետք է անցկացվեին քաղաքում: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Բեգոնիա Վիլյասիսին, նշելով, որ տնտեսած գումարը՝ 4,1 մլն եվրո, կտրամադրվի սոցիալական օգնությանը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք չգիտենք՝ որքան կտեւի այդ վիճակը: Մենք վստահ ենք, որ տոները կվերադառնան քաղաք, սակայն ոչ մոտակա ամիսներին»,-ասել է փոխքաղաքապետը:

Չեղյալ հայտարարված տոնակատարությունների թվում է Սան Իսիդրոն, որը մայիսին նշվում է քաղաքի հովանավորի պատվին: