24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ը հաղորդում է, որ բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են:
Մահացածների մարմինները ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները և Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդների ինքնությունը: