կարևոր
1798 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 21:11

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին կորոնավիրուսի համավարակի այս օրերին կատարած աշխատանքի համար:

«Դուք կատարում եք ֆանտաստիկ աշխատանք` փրկելով մարդկային կյանքեր: Շնորհակալություն բուժաշխատողներին` նվիրվածության, խիզախության և ջանասեր աշխատանքի համար: Մենք ձեր կողքին ենք»,- այս մասին սոցցանցերի իր էջերում հրապարակած տեսանյութում ասել է Մխիթարյանը:

Ապրիլի 23-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 659 հազար 163-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 185 հազարը: Ապաքինվել է 730 հազար 393 մարդ: