կարևոր
1404 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 20:38

38-ամյա տղամարդը կալանավորվել է՝ ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

38-ամյա տղամարդը կալանավորվել է՝ ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ավտոճանապարհի «Կանալ» կոչվող տարածքում,  նախկինում միմյանց հետ ունեցած պարտք ու պահանջի հարցը պարզելու շուրջ երկու ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում, ապրիլի 19-ին 38-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է 35-ամյա ընկերոջ որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Ընկերոջն առերևույթ դանակահարած տղամարդը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել  այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ:

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ավտոճանապարհի «Կանալ» կոչվող տարածքում,  նախկինում միմյանց հետ ունեցած պարտք ու պահանջի հարցը պարզելու շուրջ երկու ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում, 38-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է 35-ամյա ընկերոջ որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար: Վերջինիս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: