կարևոր
2116 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-23 20:13

Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել օտար լեզուներ սովորել կարանտինի ժամանակ

Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել օտար լեզուներ սովորել կարանտինի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի քաղաքացիներին կոչ է արել ժամանակն օգտագործել և կարանտինի ընթացքում բարձրացնել օտար լեզուների տիրապետման մակարդակը: Այս մասին Զելենսկին ասել է ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում։

«Ապրիլի 23-ը ՄԱԿ-ը հայտարարել է անգլերենի եւ իսպաներենի միջազգային օր։ Այժմ, գտնվելով տանը, մենք կարող ենք սեփական հմտությունները եւ օտար լեզուների իմացությունը բարելավել։ Կգա մի օր, երբ այս ամենը կավարտվի, եւ մեր երկիր կկարողանան գալ օտարերկրյա զբոսաշրջիկները։ Եկեք կարանտինի ընթացքում բարձրացնենք օտար լեզվի մակարդակը եւ հյուրերին դիմավորենք մաքուր եւ անթերի «Welcome to Ukraine» արտահայտությամբ»,-ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Ուկրաինայի կառավարությունը մարտի 12-ից COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով համազգային կարանտին Է հայտարարել: Ապրիլի 6-ից երկրում կարանտինային միջոցառումները խստացվել են, մասնավորապես, կառավարությունն արգելել է փողոցում երկուսից ավելի մարդկանց հավաքվելը, բացառությամբ երեխաների ուղեկցման դեպքերի:

Արգելվում է նաեւ զբոսնել այգիներում, անտառապարկային գոտիներում, այցելել սպորտային եւ մանկական հրապարակներ: Չորեքշաբթի կառավարությունը կարանտինը երկարաձգել է մինչև մայիսի 11-ը։