կարևոր
2058 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-23 19:50

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով ևս 1 գյուղ է փակվել

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով ևս 1 գյուղ է փակվել

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի Թերջոլայի մունիցիպալիտետի Ղվինկիթի գյուղը փակվել է: Հսկիչ անցակետեր են տեղադրվել գյուղի մուտքերի մոտ, որտեղ հսկողություն են իրականացնում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

Երեկ` ապրիլի 22-ին, Ղվինկիթիում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 4 քաղաքացու մոտ, գյուղում այս պահին վարակվածների թիվը կազմում է 10:

«Ղվինկիթի գյուղում վարակակիրների թիվն ավելացել է: Երեկ երեկոյան գյուղը փակելու մասին որոշում ենք կայացրել»,- հայտարարել է Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն:

Գյուղում 705 ընտանիք կա: