կարևոր
1376 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-23 19:47

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է երկու տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է երկու տնտեսվարողների գործունեությունը

Հաշվի առնելով 2020 թվականի ապրիլի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Գովա» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր.

2) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։