29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: