27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի պատերին ճաքեր կան, առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի շինության արտաքին պատից մոտ 2 քմ հատված և թափվել ճանապարհի երթևեկելի հատված. առկա է հետագա փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել թափված քարերը: