Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում 2020 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է պետական գրանցման 42 հազար 720 գործարք։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։
«2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն աճել են 13.5 %-ով, սակայն 2019-ի 4-րդ եռամսյակի համեմատ դրանք նվազել են 21,6 տոկոսով։ Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մարզերի քաղաքներում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6%-ով: