1347 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 18:41

Արցախում կորոնավիորուսով հաստատված վարակակիրների թիվը հասել է 8-ի․ ապաքինվել է 3 քաղաքացի

Արցախում կորոնավիորուսով հաստատված վարակակիրների թիվը հասել է 8-ի․ ապաքինվել է 3 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է եղել։ Գումարային վարակվածների թիվը դարձել է 8։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում»,- նշում են նախարարությունից:

Առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 3-ն արդեն ապաքինվել է: Արցախում այս պահին մեկուսացված է 20 քաղաքացի, թեստավորվել է 195 մարդ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։