կարևոր
1294 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 18:37

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունով իրականացվող չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։