Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 659 հազար 163-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 185 հազարը: Ապաքինվել է 730 հազար 393 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 47 հազար 684 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 213 հազար 024 է: Վերջին մեկ օրում Իսպանիայում գրանցվել է 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշն ավելացել է 440-ով. ընդհանուր թիվը դարձել է 22 հազար 157:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187 հազար 327 է: Վարակից մահացել է 25 հազար 085 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 159 հազար 877 հաստատված դեպք, մահացել է 21 հազար 340 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 150 հազար 773 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 319 մարդ:
Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 133 հազար 495 հաստատված դեպք: Մահերը 18 հազար 100-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 98 հազար 674-ի, մահացածներինը՝ 2 հազար 376-ի: Չինաստանին շրջանցած Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 87 հազար 026: Այստեղ վարակվածների նոր դեպքերի թիվը 1030 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 481 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 798 ընդհանուր, 10՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 773 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 555-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 46 հազար 348 է, Բելգիայում 42 հազար 797 է, Կանադայում՝ 40 հազար 190, Նիդերլանդներում՝ 35 հազար 729 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 420 դեպք կա, մահացել է 5 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 756 է, մահացածներինը՝ 56: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 764, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 659 հաստատված դեպք կա, մահացել է 276 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 2399-ի, մահացածներինը՝ 14-ի: Իրաքում գրանցվել է 1 631 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 688 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: