17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում առաջին անգամ կանցկացվի 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Այս պահին Ծիծեռնակաբերդում լայնածավալ ստեղծագործական, ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում։ Ստեղծագործական և գեղարվեստական մասը լինելու է ուղիղ եթերում։ Առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդում անց է կացվելու 10-11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր»,-նշել է Վիրաբյանը։
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: