12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։
Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:
Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել: