կարևոր
1679 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 16:05

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ թույլատրվել է դատապարտյալին դեղորայքով ապահովող ազգականի տեղաշարժը

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ թույլատրվել է դատապարտյալին դեղորայքով ապահովող ազգականի տեղաշարժը

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Նա հայտնել է, որ դատապարտյալին նշանակված դեղորայքը մշտապես փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել. մի քանի անգամ կանգնեցրել են մեքենան և հետ ուղարկել:

Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար: