կարևոր
2222 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 23:21

«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են

«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են

Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Ալաշկերտ» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Թիմը պատրաստ է մարզումների վերսկսմանը` պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները: Մարզումները կանցկացվեն 2 տարբեր խմբերով` տարբեր ժամերի:

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները ապրիլի 23-ից կարող են վերսկսել մարզումները:

Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներինինչպես նաև մարզչականսպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելիքան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստներըմարզչականսպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: