կարևոր
1278 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 15:40

Գրանցված աշխատատեղերի քանակը մարտ ամսին ավելացել է 3700-ով

Գրանցված աշխատատեղերի քանակը մարտ ամսին ավելացել է 3700-ով

 Հայաստանում մարտ ամսին հայտարարագրված աշխատատեղերի քանակը փետրվարի համեմատ ավելացել է 3700-ով: Այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր արդյոք նվազե՞լ է գրանցված աշխատողների քանակը:

«Մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է մինչև ապրիլի 20-ը: Ապրիլի 21-ի դրությամբ մենք ունեինք արդեն վերլուծված տեղեկատվություն: Մարտ ամսվա տվյալներով փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է աշխատատեղերի ոչ թե նվազում, այլ աճ՝շուրջ 3700 աշխատատեղով: 619 հազար 900 աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ՝ մարտ ամսվա համար: Եվ 616 հազար 200 աշխատատեղ հայտարագրվել է մարտի 20-ի դրությամբ՝ փետրվար ամսվա համար»,-ասաց Անանյանը:

Իսկ հունվարի համեմատ փետրվարի աշխատատեղերի աճը եղել է 14,4 հազար: «Եվ 3700-ի աճը մենք համարում ենք որոշակիորեն պայմանավորված համաճարակային իրավիճակով: Մեր կարծիքով՝ ապրիլ ամսվա ընթացքում ավելի շատ կունենանք ազդեցության իրական պատկերը»,-ասաց նա: