27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։
Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն այսպիսով հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին Հայոց պատմության մութ շրջանում։