կարևոր
1760 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-23 14:31

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 29 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 29 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Բացահայտվել է, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի և ծեծի 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: