կարևոր
1335 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 14:10

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020 թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019 թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն:
Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Մասնավորապես՝ ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով, խախտվել են հոգեմետ նյութերի դուրսգրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները, առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատըշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում, խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Կարապետյանը հայտնել է՝ ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) հարուցվել է քրեական գործ: