կարևոր
2360 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 13:55

Մոտ 5 000 կակաչ Ծիծեռնակաբերդի բարձունքին գլխիկները կխոնարհեն դեպի անմար կրակ տանող ճանապարհին

Մոտ 5 000 կակաչ Ծիծեռնակաբերդի բարձունքին գլխիկները կխոնարհեն դեպի անմար կրակ տանող ճանապարհին

 Ծիծեռնակաբերդի բարձունքին ապրիլի 23-ի ուշ երեկոյից Հայոց ցեղասպանության 105-ամյակի տարելիցի կապակցությամբ մոտ 5 000 կակաչ իրենց գլխիկները կխոնարհեն դեպի հուշահամալիրի անմար կրակ տանող ճանապարհին: Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Ծիծեռնակաբերդի բարձունքում կտեղադրվեն կարմիր կակաչներ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ներկայում կատարում է տեղադրման նախապատրաստական աշխատանքներ. ծաղիկներն ամրացվում են բիոֆլորաների մեջ: Հողի մեջ ակոսներն արդեն փորված են, մնում է տեղադրել ծաղիկները: Ուշ երեկոյից մոտ 5 000 կակաչներ իրենց գլխիկները կխոնարհեն դեպի հուշահամալիրի անմար կրակ տանող ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։